Posted in Ճամփորդություն

Բարձունքի հաղթահարում

Վայր՝ Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Օր՝ Մայիսի 26

Մեկնում՝ ժ. 9:30, Վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Հարավային դպրոց, ժ. 9:30
Վերադարձը՝ Հարավային դպրոց, ժ. 16:00

Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի

Պատասխանատու՝ Մոնիկա Տոնոյան, Սիրանուշ Իսկանդարյան

Հաղթահարվող բարձունքը՝ Բջնիի բերդ

Նպատակը՝ Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք:

Նախագծի ընթացքը՝ Մինչև բարձունքի հաղթահարումը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Հրապարակել սովորողների բլոգներում, գծել երթուղու քարտեզը։

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան- Բջնի հեռավորությունը՝ 47,9 կմ, 56ր: Բջնի բերդի բարձունք հետևյալ երթուղով՝ Բջնի սբ. Աստվածածին — Բջնի ամրոց — քայլարշավ դեպի սբ. Սարգիս — հանգիստ Բջնի գետի հովտում:

  1. Ընդմիջում
  2. Գետի մոտ էկո աշխատանք
  3. Քայլքով հաղթահարում ենք բարձունքը
  4. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  5. Երաժշտական դադար- համերգ վանքի բակում, երգում ենք Կոմիտասի երգերից
  6. Ազգային խաղեր վանքի հարակից դաշտում

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ

Դիմակ, ախտահանիչ միջոց, թաց ու չոր անձեռոցիկ
Օրապահիկ, ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Posted in Ճամփորդություն

Թափառումներ Աշտարակում

Ճամփորդության վայրը – քաղաք Աշտարակ, Սուրբ Մարիանէ եկեղեցի, Ոսկեվազյան թափառումներ

Մեր ճամփերդությունը շատ հետաքրքիր անցավ։ Ես ընկերներիս հետ շատ հավես օր ունեցա։ Առավոտյան դպրոցից շարժվեցինք դեպի Աշտարակ, այցելեցինք Սուրբ Մարիանէ եկեղեցի, կեսօրին եղանք Ոսկեվազ գյուղում։ Գյուղը փոքր էր, շատ հին տներ կային։ Մի քիչ թափառեցինք դեղին տերևների մեջ ու վերադարձանք դպրոց։

Posted in Ճամփորդություն

Ճամփորդական տպավորություններ

Մենք գիտելիքի օրը տոնեցինք Սևանում։ Իմ կարծիքով դա շատ լավ գաղափար էր։ Մենք ընկերներով բարձունք հաղթահարեցինք, լողացինք ու խաղացինք։ Սեպտեմբերի մեկը շատ ուրախ ու հավես անցավ։

Մաթեմատիկական առաջադրանք.

Հարավային դպրոցից շարժվեցինք 09:25-ին: 11:05-ին հասանք Մաշտոցներ բարձունք: Որքա՞ն ժամանակ ծախսեցինք Հարավից դեպի Մաշտոցներ բարձունք հասնելու համար: 

1ժ 40ր