Posted in Հայոց լեզու

Յ-ի ուղղագրությունը

Լրացրեք բաց թողած տառերը։
Հեքիաթ, ակացիա, Սոֆիա (աղջկա անուն),բամիա, այծիամ, եղյամ, էքսկուրսիա, Ասիա (աղջկա անուն), խավիար, կղզիակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցիալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելիոն, հայելի, նայել:

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեից, դղիակ, գնայի, բամիա, կրիա, վերարկուով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորիա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլիա, անասնաբուժ, ափսեից, արքային:

Posted in Հայոց լեզու

Ի՞նչ է նշանակում լինել սեբաստացի

Ես` սեբաստացի եմ, քանի որ սովորում եմ Սեբաստացի կրթահամրիլում։ Մի փոքր պատմեմ թե ինչ է նշանակում լինել սեբաստացի։ Մեր լուսավոր ու ուրախ դպրոցում սովորելու հետ միասին մենք զվարճանում էնք։ Սեբաստացի լինել նշանակում է կարողանալ, հեծանիվ վարել, լողալ, երգել, պարել, ծառ տնկել, այգի խնամել և սիրել կյանքը։ Մեր ուսուցիչները մեր ընկերներն են։ Ես Սեբաստացի եմ ու հպարտ եմ։

Posted in Հայոց լեզու

Ո-ի և Օ-ի ուղղագրությունը

Բաց թողած տեղերում լրացրու օ , ո կամ Վո տառերը։

1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, ոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, ոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդ օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք 1

Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝

եզր – 3տ, 4հ

որդի – 4տ, 5հ

սղոց – 4տ, 4հ

հոգի -4տ, 4հ

ովքեր – 5տ, 5հ

ես – 2տ, 3հ

ենք – 3տ, 3հ

մորեղբայր – 9տ, 10հ

Երևան – 5տ, 7հ

բարև – 4տ, 5հ

տերև – 4տ, 5հ

գնդակ – 4տ, 4հ

հիշել – 5տ, 5հ

Posted in Հայոց լեզու

Թափթփված տղան

Ջովանին շատ թափթփված տղա էր: Նա կորցնում էր իր մարմնի մասերը: Մայրիկը շատ էր մտածում նրա մասին: Միշտ զգուշացնում էր, որ ուշադիր լինի: Ջովանին, ինչպես բոլոր երեխաները, մոռանում էր ամեն ինչ: Բարի մարդիկ օգնում էին մայրիկին և բերում էին Ջովանիի կորցրած իրերը: Ջովանին շատ երջանիկ էր և մայրիկը նրան շատ էր սիրում:

Posted in Հայոց լեզու

Սխալ հեքիաթ

Լունում է, չի լինում մի մարդ է լինում։ էս կապույտ մարդը ուզում էր գնալ մանգալու։ Գնաց ու գնաց գտավ կապպույտ գրքի խանութ, որը սովորացնում է ոնց դառնալ գիտնական։ Գնաց խանութ, գնեց գիրքը և գնաց տուն։ Սովորեց գրքից, բայց մի բան չհասկացավ՝ ոչմի բան։ Գիրքը ոչ թե սովորացնում էր ոնց դառնալ գիտնական, այլ սովորեցնում էր ոնց դառնալ կարմիր և չհասկանալ ոչմի բան։ Գնաց գործի և սկսեց ոչ մ իբան չհասկանալ։

-Հիմա ի՞նչ անեմ։ Չեմ հասկանում , չեմ հարստանա-Ասաց մարդը։

Եկավ տնօրենը և տեսավ, որ կապույտ մարդը դարձել է կարմիր և այլևս ոչինչ չի անում և չի հասկանում։

-պետք է քեզ գործից հանենք-Ասաց տնօրենը

-Ոչ խնդրում եմ ես ընտանիք ունեմ-Խաբեց կարմիր մարդը։

Դուրս հանեցին գործից և տխուր-տխուր գնաց տուն։

Posted in Հայոց լեզու

Ղազարոս Աղայան

Մեղուն և հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.  

        -Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի  պետք  չես   գալիս:  

- Իսկ դու, հավիկ - մարիկ, ի՞նչ ես շինում,-հարցրեց մեղուն:  

- Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման  պարապ -սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս  է:  

–  Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև   հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր  ձու ես  ածում:  

- Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:  

- Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝այսքան  կչկչալուն   մի  ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ - մարիկ:  

- Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն   քիչ ես համարում:  

-Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ - մարիկ: 

Հարցեր և առաջադրանքներ 

1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող 

Չար, ծույլ, անխելք, գոռոզ։

- Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման  պարապ -սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս  է:  

 նախադասությունը գունավորի՛ր։ 

2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ։ 

Համաձայն եմ մեղվի հետ։ Որովհետև միհատ ձվի համար պետք չի էտքան կչկչալ։

 3. Բառերն առանձնացրու ու կարդա՛ ասացվածքները։ 

Մեղր ծախողը մատը կլպստի։

Մեղրըծախողըմատըկլպստի:  

Հավինընկերացար,կտուցդկեղտոտկլինի։ 

Հավին ըկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։ 

«Մեղր,մեղր»ասելովբերանչիմեղրոտվի։ 

Մեղր, մեղր ասելով բերան չի մեղրոտվի։

  4. Նախադասությունները ընդարձակիր՝ հարցերին պատասխանող բառեր ավելացնելով։ 

1)  /Ինչպիսի՞/  հավը  /որտե՞ղ, ինչպե՞ս/   ծիծաղում էր։ 

Պարծենկոտ հավը բակում բարձր ծիծաղում էր։

2) /Ինչպիսի՞/ մեղուն /ե՞րբ, ո՞ւմ/ հարցրեց։ 

Աշխատաեր մեղուն առավոտյան հավին հարցրեց։

3) /Ինչպիսի՞/ մեղուն  /որտե՞ղ, ի՞նչ/  է շինում։ 

Ժրաջան մեղուն ծաղկի վրայից մեղր է շինում։

Posted in Հայոց լեզու

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Սարք, որը տարբեր հեռախոսներ է պատրաստում:

2. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Երկար

Կապույտ

կլոր

կարմիր

խելացի

3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գեղեցիկ-գիշեր

Լուսավոր-առավոտ

երկար-պանիր

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:- Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

Սխալ արձագանք
Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
-Լիճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:
— Կեսարը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Առաջադրանք

1.Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:
Արձագանքը ոչինչ չգիտի նա բոլոր հարցերին սխալ է պատասղանում:
2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:
Արձագանքը կրկնում է մեր խոսքերի վերջին վանկը: