Posted in Հայոց պատմություն

Թագավորության հզորացումը

․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։
Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումնեՍարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։րի մասին։

3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։
Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։
Մենուա

5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։
Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Posted in Հայոց պատմություն

Նախնադարյան Հասարակության Անկումը։ Պետության Առաջացումը

Ի՞նչպես ստացվեց բրոնզը։ Ի՞նչ առավելություն ուներ այն։

Պղնձի և մկնդեղի համաձուլվացքից մարդիկ ստացան բրոնզը։ Բրոնզը ավելի ամուր էր քան պղինձը և քարը։

Ո՞րքան է տևել բրոնզի դարը Հայասատանում։

Բրոնզի դարը Հայաստանում սկսվել է և ավարտվել է Ք․ա․ 35-24-րդ դդ․։

Ներկայացրե՛ք Հայաստանի բրոնզեդարյան դարաշրջանի նվաճումները։

Բրոնզի դարում Հայաստանում զարգավ մետաղամշակությունը նաև զարգացավ գիտությունը օրինակ՝ Մեծամորի ատղադիտարանը։ Աստղերը դիտարկել են դեռևս Ք․ա․ 2800-2600 թվականերին։ Հայտնաբերվել են Հայակական լեռնաշխարհում շատ բրոնզեդարյան հուշարձաններ։ Բրոնզի դարում մարդիկ կարողացան հանքաքարից ստանալ՝ երկաթ։

Ինչպե՞ս քայքայվեց նախնադարյան հասարակությունը։ Ինչո՞վ փոխարինվեց այն։

Նախնադարում բոլոր մարդին հավասար էին ոչ ոք չուներ իրեն պատկանող սեփականություն։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ մարդիկ սկսեցին զարգացնել աշխատանքային գործիքները և զենքերը մարդիկ, սկսեցին գումար աշխատել հավաքել այն և հարստանալ։ Նաև արևտուրը ևս բերում էր եկամուտ։ Տարբեր ցեղական տոհները սկսեցին սեփականացնել այն տարածքները որտեղ ապրում էին առաջացավ՝մասնավոր սեփականություն։ Այն տոհմերը, որոնք շատ էին և ուժեղ էին հարստացան։ Այդպիսի ընտանիքները դառնում էին առաջնորդներ ավելի էին հարստանում և ունենում էին իշխանություն։

Ե՞րբ են ստեղծվել առաջին պետական կազմավորումները։

Աջաջին պետական կազմավորումները ստեղծվեցին Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջին և երրորդ հազարամյակի սկզբում։ Այդ ժամանակում նշվում է առաջին պետոթյունը Հայական լեռնաշխարհում՝ Արատտան։

Posted in Հայոց պատմություն

Վաղ պետական կազմավորումները․ Հայերի ծագումը

Բացատրեք «նախալեզու» և «նախահայրենիք» հասկացությունները։

18-19 դարերում գիտնականները ուսումնասիրում էին ժողովուրդներին և նրանց լեզունները պարզվեց, որ կան լեզունների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները այդ լեզուների խմբերը անվանել են՝ լեզվաընտանիք, իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզուն։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին՝ մայր ժողովուրդ, իսկ այն տարածքը որտեղ նրանք ապրում էին կոչվում է ՝ Նախահայրենիք։


Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։

Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին ՝ Հնդեվրոպական։ Այդ լեզվով խոսել են Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպայի արևմուտքը ընկած տարածքում։ Հնդեվրոպական լեզվի հայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհի Փոքր Ասիայի արևելքը Միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիս-արևմուտքը, այսինքն Հայկական լեռնաշխարհը կազմել է Հնդեվրոպական նախահայրենիքի կենտրոնական շրջանը։


Ի՞նչ գիտեք հնդեվրոպական ծագումով ժողովուրդների մասին։

Հնդեվրոպական լեզվից են առաջացել է, այսինքն հայերենին ցեղակից լեզուներից են՝ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պարսկերենը և այլ լեզուները։ Այդ լեզուներով խոսում են այսօր երեք միլարդից ավել մարդ։


Ի՞նչ կերպով է ներկայանում Հայաստանը Հին աշխարհի վեպերում և առասպելներում։

Հայաստանը համարվել է այլ ժողովուրդների համար սրբազան երկիր։ Աստվածաշնչում գրված է, որ Աստվածը առաջին մարդկանց ստեղծել է Եդեմ դրախտում, որը գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներում, այսինք Հայկական լեռնաշխարհում նաև Եդեմ դրախտում էին փահվում իմաստության և անմահության խորհրդանշանները։ Իսկ ջրհեղեղից հետո Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որը գտնվում էր Հայաստանում։

Միջագետքի և Սիրիայից հատնաբերված սեպագիրներում գրված էր, որ Հայաստանը Աստվածային Սուրբ Օրենքների երկիր է, անմահության երկիր է, իմաստության և արվեստի։ Նաև Արեգակի ոսկյա կացարանը Վանա լճի հատակին էր։


Ներկայացրեք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերը դյուցազուն Հայկի ժառանգներ են հայերի ծագման մասին տեղեկություններ են պահմանել հույները, հրեաները, վրացիները, արաբները և այլ ժողովուրդներրը։ Այդ բոլոր գրությունների մեջ հայերը ներկայացված են, որպես մեծ և քաջ ժողովուրդ։

Posted in Հայոց պատմություն

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։

Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը՝ Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27 դդ․։ Դա մենք իմացել ենք Միջագետքի հարավում բնակվող շումերների գրություններից։

Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։

Արատտայի արքան միաժամանակ նաև հոգևոր առաջնորդ էր՝ Քրմապետ։ Քրմապետ-արքան կարևոր հարցերը քննարկում էր Ավագների ժողովի հետ։ Շումերական գրերից իմանում ենք Արատտայի հզոր բանակի, պարսպապատ մայրաքաղաքի և սեփական գրի մասին։ Արատտայի աստվածը՝ Հայկն է։Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում <<Արմենիա>> անվան նախաձևերը։

Օտար լեզուներում Հայաստանը ավելի շատ ճանաչում են Արմենիա անունով կամ դրա տարբերակներով։ Այդ անունը հիշատակվում է Ք․ա․ 24-23 դդ․։ Միջագետքի սեպագրերում այն հիշատակվում է Արմանի։ Իսկ Միրիայից գնտված գրերում Արմի ձևով։

Խեթերեն ի՞նչ է նշանակում <<Հայասա>>։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։

Ք․ա․ 15-13 դդ․ Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։Մեր երկիրը կոչում էին Հայասա, որը նշանակում էր խեթերենից՝ Հայերի երկիր։ Հայասան ուներ մեծ բանակ քաղաքային կենտրոն, դիցարան։

Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։

Ք․ա․ 13-10 դդ․ Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում շատ անգամ նշում էին Նաիրի երկիրը։ Նաիրի շատ արքաները շատ էին պայքարում Ասորեստանի դեմ։ Ասորեստանում Նաիրի աշխարհը համարում էին հզոր երկիր ևև Ք․ա․ 9-րդ դ․ Նայրին դարձել էր մեկ միասնական պետություն։

Ո՞վ էր Արամը (Արամու)։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու

Ք․ա․ 9-րդ դ․ առաջին կեսին Հայկական Լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ մեծ պետություն՝ Ուրարատուն։ Դա Հայկի սերունդների՝ Հայկազունիների ստեղծաց Արարատյան թագավուրությունն էր։ Թագավորության կենտրոնը Արարատյան դաշտում էր։ Ուրարտու անունը դա Արարատ անուն է ասորիների տարբերակով։ Ուրարտու անունը մնաց մինչև Ք․ա․ 4-րդ դարի կեսը։ Ուրարտույի արքան (Ք․ա․ 859թ) հիշատկվում է Արամե (Արամուն)։ Ըստ Մովսես Խորենացու նա ամենաքաջ հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար կրվում էր ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշեց Հայաստանից։

Գործնական աշխատանք

 Պետական կազմավորումԴարաշրջանՏարածքըՀիշատակություններ դրա մասին
1․ Արատտա Ք․ա․ 28-27 դՀայկական լեռնաշխարհի առաջին պետությունՇումերների գրությունները 
2․ ՆաիրիՔ․ա․ 13-10 դ Հայաստանի հարավ և Վանա լճի ավազան Ասորեստանի արքաների հիշատակումը 
3․ ՈւրարտուՔ․ա․ 9-րդ դարի առաջին կեսին Հայաստանի լեռնաշխարհի կենտրոն և հյուսիս  Ասորեստանյան աղբյուրներ 

Նոր հասկացություններ, Անուններ, Արտահայտություններ

Շումերներ, Արմանի, Արմի, Հայասա, Նաիրի երկիր, Հայկազունիների Արարատյան թագավորություն (Ուրարտու), Արամ (Արամու)

Posted in Հայոց պատմություն

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։

Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանը սկսեց ավելի հաճախ հարձակվել։ Դա ստիպեց Հայկական լեռնաշխարհին ավելի արագ միավորվել ընդհանուր թշնամու դեմ։ Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և սկսեց հզորանալ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է ունեցել ոչ միայն Հայաստանի համար այլ նաև համաշխարհային պատմության մեջ։

Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Աստվածաշնչում Վանի թագավորությունը հայտնի է Արարատ անունով, իսկ ասորեստացիները այն անվանել են Ուրատու։ Նաև մեկ այլ անուն է նշվում է Նաիրի։ Իսկ սեպագրերում այն կոչվել է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմության մեջ հաճախ կոչում են Վանի թագավորություն։

Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին  արքայի մասին։

Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարում 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքայ է հիշատակվում Սարդուրի- 1-ը ( թագավորել է Ք․ա․ մոտ 835-825 թթ․)։ Նա շատ լավ դիմադրել է ասորեստանի արշավներին։ Սարդուրի առաջինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհը տարածքների հետ։ Սարդուրի առաջինը կարողացավ բարձրացնել թագավորությունը և նրանից հետո հաջորդ իշխանները կարողացան միավորել Հայկական լեռնաշխարհը և գրավել նոր տարածքներ։

Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Ք․ա․ 830-ական թթ․ վերջին Սարդուրի 1 Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը։ Լճափին հսկայական բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով մի ամրոց։ Մայրաքաղաքի շինարարությունը և բարելավումը շարունակեցին նաև հաջորդ արքաները։ Նրանք իրենց կոչում էին (տերը Տուշպա քաղաքի)

Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։

Սարդուրի 1-ինը հայտնի է ինչպես (մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա ․․․)։ Այս հզոր տիտղոսները նրան հասել էին, որովհետև նա հաղթել էր Ասորեստանին ։ Հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա․ 833 թ․ Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաղթել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-րդ։

Posted in Հայոց պատմություն

Թագավորության հզորացումը

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Ասորեստանը գնալով ավելի մեծ վտանգ էր դառնում Հայկական լեռնաշխարհի համար։ Պետքեր պայքարել համախմբված նաև Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունը բերեց նրան, որ Հայաստանը մեկ միասնական պետություն դառնա։


2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդին Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․) ։Իշպուինի արքան և նրա որդի Մենուան շարունակեցին հզորացնել բարելավել և միավորել ողջ Հայաստանը։

Հատկապես բարեփոխումներ կատարվեցին ռազմական ոլորտում։ Հասարակ ժողովուրդը փոխարինվեց փորձառու արհեստավարժ զինվորներով և բանակը հզորացավ։ Ստեղծվեցին ամրոցներ նաև կրոնը դարձավ միասնական դա գրացնվել է (Մհերի դուռ) կոչվող ժայռի վրա Վանի մոտ։ Նաև ստեղծվեց սեփական տեղական սեպագիր։ Երկիրը ուժեղացավ, սահմաները մեծացան։


3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։

Իշուինի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի —Մուսասիր քաղաքը։ Այն դառձավ գերագույն Աստված Խալդիի գլխավոր պաշտամունքի կենտրոնը։


4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։

Մենուաի ժամանակ (Ք․ա․ 810-786 թթ) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Տնտեսությունը աճում է։ Վանի արևելքում կառուցվում է 72 կմ երկարությամբ ջրանցք, որի անունը ժաղովորդը դրել էր ՝ Շամիարամի ջրանցք։


5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուաի ժամանակ հյուսիսային հատվածը ընդունոմ է նրան և պարտավորվում է վճարել հարգեր։ Մենուա արքան իր գեր իշխանությունը հաստատում է Ուրմիա լճի հարավում և Եփրատ գետից արևմուտքում, նաև Զագրոսյան լեռներով դեպի արևելք Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհի վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը դառնում է տարածաշրջանի հզոր պետություն։