Posted in Պատմություն 6-11

Հարցեր և առաջադրանքներ

1․Թվարկե՛ք և նկարագրե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։

Լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։


2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր, լեռներ, դաշտեր կան և ուսումնասիրե՛ք։

Արմավիր մարզի գետերն են Ասպահենը, Մաստարայի սելավ, Սևջուր։


3․Ո՞րն է հայոց մայր գետը։

Արաքս


4․Ներկայացրե՛ք հայկական բնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը։

Հայաստանի բուսական աշխարհը հարուստ է և առանձնահատուկ և աչքի է ընկնում համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, ինչը տարածքի աշխարհագրական նպաստավոր դիրքի արդյունք է։

Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան հազար յոթ հարյուր և ողնաշարավոր կենդանիների հինգ հարյուր քսաներեք տեսակներով։


5․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։

Հայկական լեռնաշխարհը գլխավորապես հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը պայմանավորված է միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած բուռն հրաբխականությամբ և դրա արդյունքում ընդերքում սառած մագմայով: Հաճախակի մագման չի կարողացել պատռել երկրի մակերևույթը և դուրս ժայթքել ընդերքից, ինչի հետևանքով ընդերքում սառած մագման առաջացրել է բազմաթիվ ապարներ, որոնց կոչում են ներժայթուկներ:

Posted in Մաթեմատիկե 6-11

Լրացուցիչ 9.12.2023

1) 90 000 դրամը բաժանե՛ք ա) 5:4, բ) 2:3 հարաբերությամբ։

ա) 90 000:5:4=4500

բ) 90 000:2:3=1500

2)     Գերանը սղոցով կտրելն արժե 50 դրամ: Ինչքա՞ն է պետք վճարել

գերանը 6 մասի բաժանելու համար:

50×6=300

Պատ.՝ 300

Posted in Մայրենի 6-11

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը:
    • հողամաս, հողագործ
  2. Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:
    • հողատարածք, մասնագիտություն, գործակալ։
  3. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:
    • Աշխատանքը գանձ է մարդկանց համար:
  4. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:
    • Հայրը ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:
  5. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:
    • Աշխատանքը ոսկի է։
  6. Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:
    • Աշխատանքը ոսկի է

Մի աղքատ մարդ օր ու գիշեր աշխատում էր մի հարուստի տանը, որ իր երեխաներին պահի։ Նա իր նաշխատած փողի մի մասը հավաքում էր տղայի կրթության համար։ Շատ տարիներն անցան, աղքատի տղան հայտնի դատավոր դարձավ իր մեծ աշխատասիրության շնորհիվ, որ օրինակ էր վերցրել հորից։ Մի օր դատարանի դուռը բացվեց ու ներս մտավ հարուստի տղան որին բերել էին դատելու գողության համար…