Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12.14.2022

796. Ինչքա՞ն է ուղղանկյան մակերեսը, եթե նրա երկարությունը և լայնությունը են՝

ա) 5 սմ 4սմ

5×4=20

բ) 12սմ 7սմ

12×7=84

գ) 25դմ 20դմ

25×20=500

դ) 31դմ 30դմ

31×30=930

ե)8մ 1մ

8×1=8

զ) 40մ 18մ

40×18=720

799. Ունենք միևնույն մակերես ու 2 ուղղանկյուն:Առաջինի երկարությունը 25 սէ, լայնությունը 4սմ: Երկրորդ ուղանկյան երկարությունը 20 սմ է: Գտե՜ք լայնությունը:

լուծում

1. 25×4=100

2. 100:20=5

Պատ.` 5:

Posted in Բնագիտություն

Բնագիտության Ֆլեշմոբ

Փորձ 1.

Անհրաժեշտ իրեր` բաժակ, ջուր, թուղթ։

Ընթացքը` բաժակի մեջ լցրե՛ք ջուր, բայց ոչ բերնեբերան, մի քիչ ազատ տեղ թողեք, հետո թուղթը դրե՛ք բաժակի բերանին, ձեռքով պահե՛ք և արագ շրջեք։ Ի՞նչ տեղի ունեցավ։ (Ավելի հարմար է փորձը կատարել դրսում կամ լոգասենյակում):

Փորձ 2.

Անհրաժեշտ իրեր` սպիտակ թուղթ, կիտրոնի հյութ, յոդ, ջուր, սկուտեղ` թղթի չափերին համապատասխան, ականջի փայտիկ։

Ընթացքը` ականջի փայտիկը թաթախե՛ք կիտրոնի հյութի մեջ և թղթի վրա նկարե՛ք՝ ինչ ուզում եք, հետո սկուտեղի մեջ լցրե՛ք ջուր, մի քանի կաթիլ յոդ և թուղթը ընկղմե՛ք դրա մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

Փորձ 3.

Անհրաժեշտ իրեր` թուղթ, երկու նույնանման բաժակ, քանոն։

Ընթացքը`

Երկու բաժակները դրե՛ք իրարից որոշ հեռավորության վրա, հարթ թուղթը դրե՛ք բաժակների վրա, հետո քանոնը` թղթի վրա. տեսնում ենք, որ թուղթը չի կարողանում պահել քանոնը, այն ընկնում է։ Ի՞նչ անել, որ թուղթը պահի քանոնը։