Posted in Բնագիտություն

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

Հումոսը մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներն է:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը:

Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը:

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը

4.Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի

Posted in Մայրենի

Ջրի կաթիլ

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

հոգս, կախարդություն, կարգ, փորձ

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

կլոր- շրջան

ծերուկ – տարեց

տկլոր- մերկ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

7.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ստորոգյալ- զննում

ենթակա- ծերուկ