Posted in Հայոց լեզու

Տնային աշխատանք

Սխալ արձագանք
Չփորձեք ինձ մոտ խոսել արձագանք կոչվածի հրաշքներից և առավել ևս՝ գովաբանել, չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
— Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
— Երկու,- պատասխանեց արձագանքը, նույնիսկ առանց մտածելու:
— Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
— Երեք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ երևում էր, որ նա ուժեղ չէր թվաբանությունից: Ես որոշեցի նրան հնարավորություն տալ ցույց տալու իրեն ուրիշ կողմից և ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը մտածիր ինչպես հարկն է: Ի՞նչն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
-Լիճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմուլը, թե Կեսարը:
— Կեսարը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի տալ վերջին հարցը:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դու,- հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ, մի՛ փորձեք ինձ մոտ գովաբանել արձագանքի հրաշքները:

Առաջադրանք

1.Ի՞նչ գիտի արձագանքը: Ի՞նչ է մտածում նա, երբ միայնակ է լինում:
Արձագանքը ոչինչ չգիտի նա բոլոր հարցերին սխալ է պատասղանում:
2.Ի՞նչ գիտես արձագանքի մասին: Նկարիր նրան ու պատմի՛ր:
Արձագանքը կրկնում է մեր խոսքերի վերջին վանկը:

Leave a comment